Գեղասահքի սեմինար

received_2577805122377875Գեղասահքի արմատներն սկսվում են հեռավոր անցյալից, տանում են դեպի հեռավոր բրոնզե դար։ Այդ մասին են վկայում հնէաբանական գտածոները՝ խոշոր կենդանիների վերջույթների ոսկրերից պատրաստված չմուշկները։ Այդպիսի գտածոներ հանդիպում են Եվրոպական շատ երկրներում, իսկ ամենահին «չմուշկները» հայտնաբերվել են Օդեսայից ոչ հեռու Հարավային Բուգ գետի ափին։ Սակայն գեղասահքը սպորտաձև համարեցին այն պահից , երբ չմուշկները սկսեցին պատրաստել երկաթից, ոչ թե ոսկրից՝ ինչպես առաջ։ Ի սկզբանե գեղասահքը իրենից ներկայացնում էր սառույցի վրա գեղեցիկ կեցվածքով, բազմազան շարժումների տարրերի գծագրման վարպետություն։

Այսօր «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ում տեղի ունեցավ գեղասահքի սեմինար-պարապմունքը։ Պարապմունքի մասնակիցներս, Միքայել Ղազարյանի գլխավորությամբ, քայլքով հասանք մարզադպրոց։ Լինելով ոչ հմուտ գեղասահորդ, լսելով մարզիչի խորհուրդները, գեղասահքում բավականին առաջխաղացում ունեցա։ Սեմինարն անցկացվեց շատ ջերմ, աշխույժ և ընկերական միջավայրում։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել սեմինարի կազմակերպիչներին մարզիչներին, նման հրաշալի օր ունենալու համար, ինչպես նաև տիկին Նունեին` այդ հրաշալի պահերը անմահացնելու համար։

Լուսանկարների և տեսանյութերի հեղինակ` Նունե Խաչիկողլյան

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started