Այցելություն «Մաչանենց» թատրոն

received_230995043373182Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 3.3 դասարանն այցելեց Մաչանենց Թատրոն` դիտելու «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» Ամանորյա ուրախ ներկայացումը։ Սովորողները մեծ ուշադրությամբ և ոգոևորվածությամբ էին դիտում զվարճալի ներկայացումը։ Ներկայացումն ավարտվեց ուրախությունից փայլող երեխաների զրնգուն ծափերով, իսկ վերջում էլ մի փոքր զրուցեցին արդեն սիրելի դերասանների հետ և որպես հիշատակ լուսանկարվեցին։ Տեսանյութը ստորև`

Ճամփորդություն դեպի «Մաչանենց թատրոն»

FB_IMG_1703091994945Մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան

օգնականներ՝ Նարե Միրզոյան

Վայրը՝ ք. Էջմիածին, Մաչանենց տուն, թատրոն

Ժամկետը՝ դեկտեմբերի 19-ինժամը՝ 11:00-14:30

Նպատակը՝ Ամանորյա նախագծի շրջանակներում «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» ներկայացման դիտում:

Բեմադրությունը՝ Գրիշա Մնոյանի, գեղարվեստական ղեկավար՝ Գեւորգ Ընծա Բաբախանյան Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի «Մաչանենց թատրոն»”

Այցելություն Մաչանենց տուն

Ընթացիկ նախագիծը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Մասնակիցներ՝ 1.1, 1.2, 2.3, 3.3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Թամարա Մարիմյան, Մերի Գրիգորյան, Նաիրուհի Համբարձումյան, Գոհար Սմբատյան

օգնականներ՝ Լուսինե Սարգսյան, Նարե Միրզոյան

Վայրը՝ Մաչանենց տուն, թատրոն

Ժամկետը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը՝10:00-13:30

Նպատակը՝ Ամանորյա նախագծի շրջանակներում «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» ներկայացման դիտում:

Երթուղի՝

IMG_20231218_142654

Մեքենա` Շարունակել կարդալ “Այցելություն Մաչանենց տուն”

Աշխատակարգ․ 18․12-22․12

2.3 դասարանի դասվար` Լուսինե Հակոբյան

4.3 դասարանի կազմակերպիչ`  Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ` Նարե Միրզոյան

Երկարացված օրվա ճամբարականներ


18․12․ 23թ. Երկուշաբթի

13։35-13։40   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում

13։45-14։25  Ինքնագործունեություն

14։30-15։00   Ճաշ

15։05-15։35 Նկարչություն

15:40-16:15  Զբոսանք բակում

16։15-16։30   Միջավայրի խնամք

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով Շարունակել կարդալ “Աշխատակարգ․ 18․12-22․12”

Ամանորյա ինքնաշեն խաղալիքներ

IMG_20231213_135358

Մասնակիցներ՝ 2.3 և 4.3 դասարանի ճամբարականներ

Ժամանակահատված՝ 01.12-22.12

Նպատակը՝ զարգացնել սովորողների մանր մոտորիկան, պատկերացումները, երևակայությունը, ստեղծագործելու, ճիշտ հաղորդակցելու, թիմով աշխատելու հմտությունները։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ալյուր
  • Ջուր
  • Աղ
  • Գուաշ

Շարունակել կարդալ “Ամանորյա ինքնաշեն խաղալիքներ”

Բակային խաղեր

Բակային խաղերը երեխաների ամենասիրելի խաղերն են։ Այսօր եղանակը ժպտում էր, և մենք որոշեցինք դուրս գալ բակ, կտրվել առօրյայից, խաղեր խաղալ, լիցքավորվել էներգիայով, որպեսզի հետո էլ ավելի աշխույժ շարունակենք դասերը։ Բակային խաղերի ընթացքում ճամբարականները լիցքաթափվում են, վազվզում, ինչու՞ չէ, նաև մարզվում։

Ուսումնական խոհանոց

Պատրաստում ենք պիցցա 🍕

1698087938_flomaster-top-p-osennyaya-pitstsa-narisovannie-karandasham-6

Անհրաժեշտ պարագաներ`

  • Պիցցայի 2 խմոր
  • Երշիկ
  • Նրբերշիկ
  • Կետչուպ
  • Մայոնեզ
  • Զեյթուն

Ընթացք`

Նախ տաքացնում ենք ջեռոցը, այնուհետև խմորների վրա հերթականությամբ քսում ենք ձեթ, կետչուպ, մայոնեզ խառնուրդը, այնուհետև բարակ շերտերով կտրատած երշիկները։ Դնում ենք ջեռոցում։ Հանում ենք, զարդարում ենք մայոնեզով և զեյթունով։ Դնում ենք ջեռոցում ևս 10ր։ Վերջ, մեր պիցցան պատրաստ է։

Արդյունքը`

Բնագիտական փորձերի փաթեթ

back-to-school-creative-colorful-learning-unique-ideas-ai-art-illustration_997220-9582Բնագիտական գործունեությունը զարգանում են սովորողի  տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական  միտքը. երեխան երևակայում է, հորինում, ինքնուրույն առաջադրում խնդիրներ, առաջադրանքներ:Երեխաները իրենք են կատարում փորձերը զույգերով կամ խմբերով ։Փորձերի կատարման ժամանակ նրանք  հետևում են փորձի ընթացքին, տարբեր նյութերի մեջ գտնում  են  տարբերություններ, նմանություններ, գրանցում համապատասխան քայլերը:  Փորձերի  շնորհիվ  իրենց   շրջապատող միջավայրում,  բնության մեջ գտնում են   նմանատիպ երևույթներ և օրինաչափություններ: Բնագիտական փորձերի շնորհիվ զարգանում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու  դիտարկելու, վերլուծելու կարողությունը։

Նպատակը՝

  • դիտողականության,շրջապատում  օրինաչափություններ կատարելու դիտարկելու, վերլուծելու կարողության  զարգացում
  • բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների  հաղորդում
  • պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • երևույթներին  հետևելու,հետևություններ անելու  հմտությունների  ձևավորում
  • հետազոտության,փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք  բերում

Շարունակել կարդալ “Բնագիտական փորձերի փաթեթ”

Աշխատակարգ. 11.12-15.12

2.3 դասարանի դասվար` Լուսինե Հակոբյան

4.3 դասարանի կազմակերպիչ`  Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ` Նարե Միրզոյան

Երկարացված օրվա ճամբարականներ


11.12. 23թ. Երկուշաբթի

13։35-13։40   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում

13։45-14։25  Ինքնագործունեություն

14։30-15։00   Ճաշ

15։05-15։35 Զբոսանք բակում

15:40-16:15  Մուլտֆիլմի դիտում

16։15-16։30   Միջավայրի խնամք

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով Շարունակել կարդալ “Աշխատակարգ. 11.12-15.12”

Design a site like this with WordPress.com
Get started