Հիպոթերապիա

IMG-cc765d1d6b1c70d9b901e67233e31063-V

Այսօր հիպոթերապիայի պարապմունքների երկրորդ օրն է՝ արդեն երեխաների հետ։ Մի բան է տեսականորեն քննարկելը, և ընդհանրապես այլ բան, երբ իմացածդ կիրառում ես գործնականի ժամանակ, երեխաների հետ։

Նյութի հեղինակ` Ասյա Ծատրյան

Ամանորյա խաղալիքներ

IMG_20231207_231502

Մասնակիցներ՝  2․3 և 4,3 դասարանների սովորողներ։

Նախագծի ժամկետը՝   դեկտեմբերի 1 -ից դեկտեմբերի 22-ը:

Անհրաժեշտ նյութերն են՝  

  • բնական  կոներ տարբեր չափերի,
  • սոսինձ,
  • մկրատ,
  • գունավոր թելեր,
  • սպիտակ գուաշ,
  • սիլիկոնի ատրճանակ։

Նախագծի նպատակը՝ 

Այս ամենը իրականացնելու նպատակը նրանում է կայանում, որ երեխաները սովորեն խմբային աշխատանքին, զարգացնեն մանր մոտորիկան, ստեղծագործական երևակայությունը։ Այս տարիքում շատ կարևորում ենք ձեռքի տակ եղած իրերով  (փայտ, թել, մատիտ) առարկաների երկարությունը, հաստությունը որոշելու կարողության զարգացումը։ Երեխաների մոտ զարգանում է հետազոտելու, փնտրելու, երևակայելու, գտնելու ունակությունները։

Արդյունքը՝

Արդյունքում կունենանք սովորողների  ձեռքով պատրաստած   անսովոր և գեղեցիկ  խաղալիքներ,  որոնցով կզարդարենք մեր Ամանորյա տոնածառը։

Տեսանյութը ստորև՝

Մեդիաբացիկներ

Մասնակիցներ՝ 2․3 և 4․3 դասարանների սովորողներ

Ժամկտը՝  Դեկտեմբերի 1-22-ը

Նպատակը՝

  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
  • Ամանորին ընդառաջ ` պատրաստում ենք Ամանորյա մեդիաբացիկներ։

Ընթացքը՝

Ամանորը բոլոր մանուկների ամենասիրված տոնն է։ Ամանորի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են Ամանորին նվիրված երգեր, բանաստեղծություններ, տեղեկություններ են հավաքում տոնի մասին , պատմում, ներկայացնում իրենց իմացածը, սովորում են իրարից։ Մեդիամիջոցների կիրառումը մեծ հնարավորություն է տալիս նախագիծն ավելի հարստացնելու և ուսումնական դարձնելու։ Մեդիամիջոցների օգնությամբ սովորողները պատրաստում են հետաքրքիր ֆիլմեր, պրեզենտացիաներ։

Լուսաբանումը նկարներով՝

This slideshow requires JavaScript.

Հիպոթերապիայի տեսական դասընթաց

IMG-457c177bbb8fe15812c27d52229c070f-V

Ձիավարության 12 պարապմունքներից հետո հաջորդ փուլը Հիպոթերապիան է։ Այսօր մեկնարկեց Հիպոթերապիայի սեմինարը։ Պարապմունքի ընթացքում ընդհանուր տեղեկություններ ստացանք թերապիայի բուժական կիրառության, օգտակարության, հակացուցումների մասին։ Քննարկեցինք հարցեր`աշխարհում արդեն դրական արդյունքներ գրանցած թերապիայի օրինակները Հայաստանում կիրառելու մասին։

IMG-8095326e96573bf329db5769f521c008-V

Աշխատակարգ․ 4․12-8․12

2.3 դասարանի դասվար` Լուսինե Հակոբյան

4.3 դասարանի կազմակերպիչ`  Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ` Նարե Միրզոյան

Երկարացված օրվա ճամբարականներ


04․12․ 23թ. Երկուշաբթի

13։35-13։40   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում

13։45-14։25  Ինքնագործունեություն

14։30-15։00   Ճաշ

15։05-15։35 Բակային խաղեր

15:40-16:15  Տրամաբանական խաղեր

16։15-16։30   Միջավայրի խնամք

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով Շարունակել կարդալ “Աշխատակարգ․ 4․12-8․12”

Design a site like this with WordPress.com
Get started