Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 24-28

MyCollagesԿամավորական աշխատանքիս առաջին շաբաթը մեկնարկվեց Հարավային դպրոց-պարտեզում անցկացվող Ամառային լողափնյա ճամբարից։

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Գործունեությունը՝ երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, կերպարվեստ, լող, հեծանվավարություն, շախմատ, ուրախ մաթեմատիկա, ազգային խաղեր, խոհանոցային և տեխնոլոգիական գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Ճամբարի տևողությունը՝ 24.07-28.07․2023թ
Վայրը՝ Հարավային դպրոց

Մայայի տարեդարձը պարտեզում

Մայան արդեն 5 տարեկան է։ Արդեն 3 տարի է, ինչ նա մեծ սիրով հաճախում է Հարավային դպրոց -պարտեզը։ Վայելում ենք պարտեզում վերջին օրերը և վստահ քայլերով շարժվում դեպի առաջ’ Նախակրթարան։ ❤️❤️❤️

Վերապատրաստման չորրորդ օր

Հուլիսի 21-ն է։ Այսօր  «Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» բլոգային նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստման  ամփոփումն էր։ Մասնակիցներից յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեր կազմած նախագծերը։ Վերապատրաստման ղեկավարի՝ Անահիտ Հարությունյանի հետ քննարկեցինք, որոշակի շտկումներ մտցրեցինք մեր նախագծերի մեջ։ Հաշվետու ամփոփմանը ներկա էին կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը և Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյանը: Վերջում Գևորգ Հակոբյանի հետ քննարկեցինք Հուլիսի 28-ին դեպի Արագած լեռան հարավային գագաթը նախատեսվող արշավի մանրամասները և որոշեցինք անպայման մասնակցել։

This slideshow requires JavaScript.

16.09.2021թ․

Նախագծի նպատակն է ամրացնել կապը երեխաների և բնության միջև։ Երեխաները վաղ տարիքից սովորում են մշակել, հոգ տանել բույսերի, շրջակա միջավայրի մասին։ Մայան 3 տարեկան է, նա արդեն պարտեզում ունի իր անվանական ծաղիկը։

Վերապատրաստման երրորդ օր

-5316670403344714559_121

Հուլիսի 20-ն է։ Այսօր վերապատրաստման երրորդ օրն է։ Օրը սկսվել է բլոգավարությանն առնչվող հարցերով։ Քննարկվել է ուսումնական նախագծի կազմման ու մշակման կարգը, ծանոթացանք նախագծի կառուցվածքին։ Խոսեցինք ճամփորդական, բարձունքի հաղթահարման նախագծերի մասին։ Որոշել ենք մասնակցել հուլիսի 29-ին նախատեսվող վերելքներին։ Պետք է հաղթահարել Արագածի հարավային գագաթի բարձունքը։ Օրը սահմանափակվեց Արևմտյան դպրոց-պարտեզում գտնվող, որտեղ հասել էինք քայլելով։

-5316670403344714589_121

Վերապատրաստման երկրորդ օր

IMG_20230719_120605Հուլիսի 19-ն է։ Այսօր  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած «Մուտք կրթահամալիր․ քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման երկրորդ օրն է։ Վերապատրաստման ղեկավար Անահիտ Հարությունյանը ծանոթացրեց բլոգին ներկայացվող պահանջները, մանրակրկիտ ներկայացրեց wordpress.com-ում գրանցվելու քայլերը։ Արդյունքում յուրաքանչյուրս բացեցինք մեր անհատական բլոգները, կարողացանք տեղադրել մեր առաջին նյութը։ Օրվա վերջում այցելեցինք Տեխնոպարկ։

Վերապատրաստման առաջին օր

-5312161160130318155_121Հուլիսի 18-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Մուտք կրթահամալիր․ քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման առաջին օրը։ Վերապատրաստումը սկսվեց ծանոթությամբ։ Ներկայացվեց կրթահամալիրի ֆիզիկական միջավայրը, առցանց հարթակները, կրթահամալիրում աշխատելու քայլաշարը։ Ապա քայլելով գնացինք Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղից էլ հասանք Քոլեջ։ Քոլեջում մեզ դիմավորեց Մարիամ Մխիթարյանը, ով մի փոքր շրջայց կատարեց Շարունակել կարդալ “Վերապատրաստման առաջին օր”

Իմ մասին

DSC_9863 копия

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Design a site like this with WordPress.com
Get started