10.01.24. Օրվա ամփոփում

IMG_20240111_123054

Այսօր բնատեխնիկական ստուգատեսի շրջանակում Հարավի « Շատախոսներ» ջոկատը կատարեց բնագիտական փորձ։ Փորձի համար անհրաժեշտ պարագաներն են`

  • 3 սպիտակ մեխակ
  • 3 բաժակ
  • 3 տարբեր գույների սննդային ներկեր
  • Ջուր

Ջոկատի մասնակիցները բաժակների մեջ ջուր լցրեցին, ավելացրեցի գունավոր սննդային ներկերը, ապա մեխակները դրեցին բաժակների մեջ։ Պետք է սպասենք 24 ժամ, արդյունքը տեսնելու համար։

Ամփոփումը Անահիտ Հովսեփյանի տեսանյութում`

Արդյունքը` 24 ժամ անց.

08.01.24. Օրվա ամփոփում

IMG_20240108_112608

Այսօր մեկնարկեց Ձմեռային ճամբարը։ Նախապես ընտրվել էին ջոկատներն ու ջոկատավարները։ 5.2 դասարանի ջոկատավարներն են Անահիտ Հովսեփյանը և Նարե Միրզոյանը։ Առավոտյան օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որից հետո սովորողները որոշեցին իրենց ջոկատի անվանումը` «Շատախոսներ», ինչպես նաև մոտավորապես որոշվեց թե ինչ տեսք կունենա ջոկատի լոգոն։ Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցից Նորա Բաղդասարյանը,  Արևիկ Մկրտչյանը և Ալիսա Մկրտչյանը Կարինե Գրիգորյանի սովորող-սովորեցնող նախագծով  «Ձմեռային Ազգագրական փառատոն 2024»-ի շրջանակներում  հյուր էին եկել և սովորեցնում էին «Կտկտիկ» պարը։ Օրվա վերջում ամփոփեցինք անցած օրը։

Օրվա ամփոփում ըստ Գևորգ Եղոյանի և Սիլվի Թոփիկյանի։ Տեսանյութի հեղինակ` Գևորգ Եղոյան.

Հունվարյան ճամբար. Աշխատակարգ. 08.01.-12.01.

IMG_20240115_111259Պատասխանատուներ՝ Անահիտ Հովսեփյան, Նարե Միրզոյան

Ջոկատի անվանումը՝ «Շատախոսներ»


08.01.24թ. Երկուշաբթի

9:00-9։20 Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05 Ծանոթություն ճամբարականների հետ, շաբաթվա անելինքներ քննարկում

10:10-11:55  Ջոկատի անվան քննարկում, լոգոյի ստեղծում

12։35-12:55 Ընդմիջում

12:55-13:35 Օրվա լուսաբանում, ամփոփում Շարունակել կարդալ “Հունվարյան ճամբար. Աշխատակարգ. 08.01.-12.01.”

Սուրբ ծնունդ

«Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել։ Սուրբ Ծննդյան  նախորդող օրերի երեկոյան՝ ճարագալույցի սուրբ պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Ճրագալույցի ավարտին հավատացյալներն իրենց տուն են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ, ինչը խորհրդանշում է աստվածային լույսը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից ավելին էր, քանի որ ցերեկով էր երևում։

Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններից Մայան և նախակրթարանի սան Հենրին մասնակցեցին «Ճրագալույց»-ին և Սուրբ Էջմիածին եկեղեցուց լույս բերեցին իրենց տուն։

Design a site like this with WordPress.com
Get started